Շինարարական աուդիտ-խորհրդատվություն և տեխնիկական հսկողություն

«Ակկուռատ Գրուպը», շինարարական ծառայությունների (նախագծում, ինտերիերի դիզայն, 3D մոդելավորում, շինարարություն, կահույքի արտադրություն) համալիր փաթեթի տրամադրմանը զուգահեռ, տրամադրում է Ձեր՝ արդեն իսկ ունեցած նախագծի, շինարարական աուդիտ- խորհրդատվություն և տեխնիկական հսկողություն, ինչը իր մեջ ներառում է՝

  1. Ծրագրի մարքեթինգային վերլուծություն
  • Հիմնական նպատակների և առաքելության SWOT վերլուծություն, գեոլոկացիոն ուսումնասիրություն և գնահատում
  1. Նախաշինարարական գործընթացի վերլուծություն
  • Ճարտարապետա-ինժեներական նախագծային փաստաթղթերի մանրակրկիտ ուսումնասիրություն, փորձագիտական եզրակացության տրամադրում
  • Ֆինանսա-տնտեսական փաստաթղթերի (պայմանագիր, նախահաշիվ) մանրակրկիտ ուսումնասիրություն (նյութածախս, աշխատուժ, ՄՄՇ)
  • Շինարարության կազմակերպման նախագծի (ПОС) կազմում
    • Աշխատանքային գրաֆիկներ
    • Ընդհանուր շին-մոնտաժային աշխատանքների ծավալների հաշվարկ
    • Շինարարության համար անհրաժեշտ շինտեխնիկայի և նյութերի հաշվարկ
    • Անհրաժեշտ շինարարական անձնակազմի ցանկի կազմում
  • Կապալառու/ենթակապալառու-ի ադմինիստրատիվ, տնտեսական, նյութատեխնիկանան միջոցների ուսումնասիրություն և գնահատում
  1. Շինարարական գործընթացի կառավարում և տեխնիկական հսկողություն
  • Աշխատանքների, նյութերի և սարքավորումների գնային և որակական վերահսկողություն
  • Աշխատանքային գրաֆիկների և կատարողականների վերահսկողություն
  • Աշխատանքների հանձման-ընդունման ակտերի վերլուծություն
  • Տեխնիկական հսկողություն՝
    • Մասնակցություն շենքերի և շինությունների առանցքների նշահարմանը, շինարարության ընթացքում գեոդեզիական սպասարկման և չափագրությունների ապահովում,
    • Համապատասխան կազմակերպությունների հետ ինժեներական սարքավորումների տեղադրման, գրանցման և փորձարկման հետ կապված հարցերի համաձայնեցում,
    • Բոլոր կատարված շինմոնտաժային աշխատանքների որակի և տեխնոլոգիական հերթականության, նրանց՝ նախագծին, շինարարական նորմերին և կանոններին և հատուկ աշխատանքների տեխնիկական պայմաններին համապատասխանության պարբերաբար ստուգում
    • Շինարարությունում օգտագործվող նյութերի, շինվածքների, կոնստրուկցիաների և ինժեներական սարքավորումների որակը հաստատող սերտիֆիկատների, տեխնիկական անձնագրերի և լաբորատոր փորձարկումների և անալիզների արդյունքների գոյության ստուգում և նախագծի ու արտադրանքի որակի պահանջներին անհամապատասխանության դեպքում դրանց օգտագործման արգելքի ձևակերպում համապատասխան ակտերով,
    • Շինարարության ընթացքում հաստատված նախագծում սահմանված կարգով կատարված բոլոր փոփոխությունների ամրագրում աշխատանքային գծագրերում,
    • Մասնակցություն հեղինակային հսկողության, պետական քաղաքաշինական հսկողության և այլ լիազորված մարմինների կողմից անցկացվող շինարարության որակի ստուգումներին և հայտնաբերված թերությունները ժամանակին վերացման ապահովում,
    • Նախագծային և շինարարական կազմակերպությունների կողմից պայմանագրային պարտավորությունների կատարման ստուգում: