Ճարտարապետական նախագծում

Հինգ տասնյակից ավել հաջողությամբ իրականացված բնակելի, արտադրական և հասարակական օբյեկտների նախագծային աշխատանքները Հայաստանում և նրա սահմաններից դուրս, ինչպես նաև Ընկերությանը հատուկ ոճային սկզբունքների պահպանումը հիմք են հանդիսացել երկու տարի անընդմեջ` 2014 և 2015 թ.թ. – ին ԱԿԿՈՒՌԱՏ ԳՐՈՒՊ-ի “Տարվա լավագույն նախագծային ընկերություն” անվանակարգի ճանաչմանը:

Մեր հիմնական նպատակն ու տարբերակիչ հատկանիշն է հաճախորդներին մատուցել շինարարական աշխատանքների համալիր փաթեթ` սկսած ճարտարապետական նախագծումից, ինտերիերի դիզայնից, այդ ամենի իրականացումից և ավարտած կահավորումով:

Յուրաքանչյուր գրագետ կազմված ճարտարապետական նախագիծը շինարարության արդյունավետ իրականացման գլխավոր գործոնն է:

Մեր ճարտարապետական նախագծի փաթեթն իր մեջ ներառում է `

  • գեոդեզիական չափագրում
  • երկրաբանական եզրակացության տրամադրում (геологическое исследование)
  • ճարտարապետական մասի կազմում
  • ինժեներական մասի կազմում
  • փորձաքննություն
  • հեղինակային հսկողություն

Մենք  մշտապես աջակցում ենք նաև մեր իսկ կազմած նախագծերի հաստատմանը: