Ծածկի կաղապարների վարձույթն անհրաժեշտ է ինչպես առանձնատների, այնպես էլ հասարակական կառույցների շինարարության ոլորտում մոնոլիտ աշխատանքների իրականացման համար։ Շինարարական ոչ մի ընկերության համար ձեռնտու չէ գնել բոլոր անհրաժեշտ կաղապարային տարրերը, որոնք կարող են անհրաժեշտ լինել շինհրապարակում: Եթե նոր պատվեր գա, հնարավոր է, որ բետոնալցման նախկին կաղապարները կիրառելի չլինեն, և ստիպված լինեք գնել ևս մի քանի այլ պրոդուկտ։
Լավագույն ելքը ծածկի բետոնալցման կաղապարների վարձակալումն է: Դուք միշտ կարող եք պատվիրել միայն այն, ինչ Ձեզ անհրաժեշտ է՝ համապատասխան քանակությամբ։ Աշխատանքի ավարտից հետո կաղապարը վերադարձվում է վարձատուին` չհաշված սարքավորումների պահեստավորման, վերանորոգման և պաշտպանության ծախսերը:
| Սարքավորում |
Ժամանակահատված |
Չափ. միավոր |
Արժեք 1 ամիս |
Արժեք 1 օր |
| Ծածկի բետոնալցման կաղապար | 1 ամիս | քմ | 4150 դր. | 150 դր. |
ԲԵՏՈՆԱԼՑՄԱՆ ԿԱՂԱՊԱՐՆԵՐԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Ակուռատ Գրուպն առաջարկում է ինչպես պատրաստի կաղապարների կոմպլեկտներ, որոնց կազմը հաշվարկված է կոնկրետ նախագծի հիման համար, այնպես էլ առանձին տարրեր՝ հենակներ, փայտե հեծաններ, եռոտանիներ, քառոտանիներ, լամինացված նրբատախտակ:
ՄԵԶ ՄՈՏ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՇԱՀԱՎԵՏՈՒԹՅՈՒՆԸ
Մեր ծածկի բետոնալցման կաղապարների վարձույթը կօգնի Ձեզ խնայել Ձեր շինարարական բյուջեն: Անհրաժեշտ է պարզապես ուղարկել մեզ Ձեր նախագիծը: Մեր մասնագետները արագ և ճշգրիտ կհաշվարկեն ծածկի կաղապարների ամենամատչելի արժեքը:






