Հարգելի’ բարեկամ.
Ողջունում ենք Ձեզ մեր կայքում: Դուք կատարել եք միանգամայն ճիշտ ընտրություն, քանի որ մեր կայքում կարող եք հանդիպել թե’ Ձեր երազանքներին և թե’ դրանց իրականացման եղանակներին:
Ով չի երազել կառուցել ամենագեղեցիկ տունը, բնակարանը, գրասենյակը կամ էլ որևէ այլ շինություն: Ցավոք, ոչ բոլորին է դա հաջողվել, եթե անգամ առկա են եղել բոլոր անհրաժեշտ միջոցները:
Այսօր, երբ շինարարությունը մեր հանրապետությունում դարձել է տնտեսության ամենածավալուն և շահութաբեր ոլորտներից մեկը, պետք է ենթադրել, որ այն` իրեն համակցված տարբեր ոլորտներով հանդերձ /նախագծում, դիզայն, շինանյութերի և սարքավորումների արտադրություն կամ ներմուծում…/, պետք է որ թռիչքային զարգացումներ ապրեր: Սակայն միշտ չէ, որ տեսնում ես այդ զարգացումները: Ինչ խոսք, ներկայիս նորակառույցները շատ ավելի հրապուրիչ են, քան նրանց նախորդող խարխուլ և կիսաքանդ շինությունները կամ էլ ամայի տարածքները, բայց հաճախ տեսնում ես նորակառույցներ` այն էլ կարևոր վայրերում, որոնք իրենցից որևէ ճարատարապետական արժեք չեն ներկայացնում. ուղղակի կառույցներ են, որոնք չեն համապատասխանում ո’չ միջավայրին, ո’չ իրենց նշանակությանը, ո’չ էլ միջազգային ժամանակակից չափանիշներին: Մինչդեռ, եղել են ժամանակներ, երբ հայկական ճարտարապետներն ու շինարարներն են եղել ոլորտի նորամուծություններ կերտողներն ու չափանիշներ սահմանողները: Իզուր չէ, որ աշխարհը մեզ ճանաչել և ընդունել է որպես ՙշինարար ազգ և մենք պարտավոր ենք պահպանել այդ բարձր գնահատականը: Այդ իսկ պատճառով մենք պետք է առավելագույն խստապահանջ լինենք ներկայումս նախագծվող և կառուցվող շինությունների նկատմամբ և փորձենք նրանց դարձնել ներդաշնակ առկա միջավայրին, համատասխան բոլոր պահանջներին և չափանիշներին` անկախ նրանից, թե ինչ նշանակություն ունեն և որ ոճի մեջ են նախագծվել` անտիկ, դասական, թե խիստ ժամանակակից:
Մեր կազմակերպությունը փորձում է նոր խոսքով հանդես գալ այս ոլորտում: Մեր նպատակն է նախագծել, կառուցել և ձևավորել ոչ թե ՙինչ պատահի՚ այլ ստեղծել իրական ճարտարապետական արժեքներ, որոնցով կկարողանանք հրապուրվել և հպարտանալ թե’ մենք, թե’ պատվիրատուն և թե’ հանրությունը:
Անգամ ներկա տնտեսական ճգնաժամի պայմաններում մենք զերծ ենք մնում մեր հաճախորդներին հապճեպ ու անհետաքրքիր մտքեր առաջարկելուց, որոնք միգուցե առաջին հայացքից տնտեսապես շահեկան են մեզ համար, սակայն կարող են վտանգել մեր կազմակերպության համբավը:
Մեր մասնագետները մշտապես շփվում են իրենց օտարերկրյա գործընկերների հետ, ծանոթանում նորագույն ձեռքբերումներին, իրականացնում փորձի փոխանակում, մասնակցում ցուցահանդեսների և մշտապես կատարելագործվում: Դրա շնորհիվ մենք կարողացել ենք բավարարել Իտալիայի, Ռուսաստանի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Լիտվայի, ԱՄՆ-ի և իհարկե Հայաստանի մեր պատվիրատուների պահանջները և կազմել նրանց համար ճարտարապետական և դիզայներական նախագծային փաթեթներ, իրակացրել կապիտալ շինարարության և վերանորոգման աշխատանքներ և կահավորել այդ շինությունները:
Մենք մշտապես հաշվի ենք առնում պատվիրատուի պահանջները, նախասիրությունները և իհարկե հնարավորությունները և փորձում այս ամենը համադրել մասնագիտական և ժամանակակից պահանջներին, որպեսզի ստանանք արժեքավոր, ճաշակով և արդյունավետ լուծումներ:
“ԱԿՈՒՌԱՏ ԳՐՈՒՊ”-ը մշտապես հետևում է համապատասխան ոլորտներում իրականացվող միջազգային անցուդարձին, նորագույն ձեռքբերումներին և դրանք ներդնում իր աշխատանքում: Նորագույն տեխնոլոգիաների կիրառման շնորհիվ մենք կարողացել ենք նվազեցնել շինարարության ժամկետները` 40-50%-ով, ծախսերը 30-40%-ով և շինարարության որակը համապատասխանեցնել միջազգային չափանիշներին:
Հարգելի’ բարեկամ, համագործակցելով մեզ հետ, Դուք հնարավորություն ունեք`
• խնայել Ձեր առողջությունը, ժամանակը և դրամական միջոցները,
• ունենալ ճշգրիտ պատկերացումներ և դրանք կյանքի կոչելու եղանակներ,
• վայելել Ձեր բաղձալի երազանքը:
Ճիշտ երազանքներն իրականանում են
* * *